01/18/2025

Կուսակցությունների ղեկավարները Կապանի ավագանու ընտրություններում աջակցում են իրենց կուսակիցներին

Կուսակցությունների ղեկավարները Կապանի ավագանու ընտրություններում աջակցում են իրենց կուսակիցներին

Հոկտեմբերի 28-ին Կապանում էին ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք) Արայիկ Հարությունյանը:

Նոյեմբերի 5-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններում նրանք պաշտպանում են Կապան համայնքի ավագանու թեկնածուներ առաջադրված Նարեկ Բաբայանին եւ Տիգրան Դավթյանին:

 


Նույն օրը մարզկենտրոնում էր «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Կուսակցության նախագահի առաջարկով եւ «Երկիր ծիրանի» կուսակցության Կապանի կառույցի որոշմամբ Կապան համայնքի ավագանու անդամներ են առաջադրվել Կարեն Ստեփանյանը եւ Դավիթ Հակոբյանը: Նրանց աջակցելու նպատակով Կապան էր ժամանել կուսակցության նախագահը:


Քաղաքի տարբեր թաղամասերում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացվեցին ավագանու անդամների նախընտրական ծրագրերը, ինչպես նաեւ ընտրողներին հանձնվեցին քարոզչական թերթիկներ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: