01/18/2025

Սամվել Հարությունյանի պահանջն Առուշ Առուշանյանի գրանցումը չեղարկելու վերաբերյալ կքննարկվի ՀՀ վարչական դատարանում

Սամվել Հարությունյանի պահանջն Առուշ Առուշանյանի գրանցումը չեղարկելու վերաբերյալ կքննարկվի ՀՀ վարչական դատարանում

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը 2017թ. հոկտեմբերի 30-ին մոտ չորս ժամ տեւած նիստում քննարկել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը համայնքի ղեկավարի մյուս թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:


Հանձնաժողովը մերժել է Սամվել Հարությունյանի պահանջը:


Հանձնաժողովը միաժամանակ պարտադրել է Առուշ Առուշանյանին՝ մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը:


Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 31-ին, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը եւ պարտավորեցնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ ուժը կորցրած ճանաչել թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: