01/18/2025

Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ներկրումը հանրապետություն

Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետեւ մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում, ուղեկցվել է Երեւան՝ մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում: Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական ծառայությանը՝ վարույթ իրականացնելու նպատակով:

petekamutner.am
1 նոյեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: