01/18/2025

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գորիսի բանտում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գորիսի բանտում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 31-ին Գորիսի բանտում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի եւ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին եւ կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից եւ պատուհաններից։ Բողոքավորների գործողությունների հետեւանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։ Ըստ տեղեկությունների՝ Գորիսի բանտի եւ քրեակատարողական վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեկոյան Գորիսի բանտում անկարգությունները կասեցվել են։ Մեր հավաստի տեղեկություններով՝ տուժածներ չկան։ .

shamshyan.com
1 նոյեմբերի 2017թ.

ՔԿ ծառայությունը` «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի լուրերի մասին
ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապեր բաժնից պարզաբանել են «Գորիս» ՔԿ հիմնարկում միջադեպի վերաբերյալ լուրերը «Նոյեմբերի 1-ին www.shamshyan.com կայքը տեղեկություն է տարածել ըստ որի` հոկտեմբերի 31-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է եղել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ: Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ տեղ գտած պնդմանը, թե «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, ապա հայտնենք, որ իրականում նյութեր նախապատրաստվում են վերոնշյալ քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից օրեր առաջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: