01/18/2025

«Նոյյան Տապան». հրատապ ասուլիս եւ հայտարարություն՝ Գորիսում նոյեմբերի 5-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ

«Նոյյան Տապան». հրատապ ասուլիս եւ հայտարարություն՝ Գորիսում նոյեմբերի 5-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ

03-11-2017 17:30   | Հայաստան  |  Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Նյեմբերի 3-ին ժամը 17.30-ին  «Նոյյան Տապան», լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ)  Հայոց ազատամարտի շարքային,  ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.)  նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվելիք Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու՝  Սամվել Հարությունյանը հանդես կգա հայտարարությամբ՝ Գորիսում  անցկացվելիք համայնքի ղեկավարի ընտրությունների վերաբերյալ։  
 
 Թեմայի վերաբերյալ.


 Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել եւ մերժել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի  համայնքի ղեկավարի մյուս՝ ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ պահանջը։


Հանձնաժողովը միաժամանակ պարտադրել է Առուշ Առուշանյանին՝ մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը:


 Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 31-ին, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը եւ պարտավորեցնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ ուժը կորցրած ճանաչել թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16.00-ին,  ինչն էլ ԶԼՄ-ներին կներկայացնի բանախոսը ասուլիսի ընթացքում։


Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24  կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: