12/11/2025

Ընտրվել են Սյունիքի խոշորացված համայնքների ղեկավարներ. շնորհավորում ենք

Ընտրվել են Սյունիքի խոշորացված համայնքների ղեկավարներ. շնորհավորում ենք

Նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում Կապան համայնքի ղեկավար է ընտրվել Աշոտ Հայրապետյանը (քվեարկությանը մասնակցած 18 713 ընտրողից նրա օգտին քվեարկել է 12538  հոգի կամ 67 տոկոսը):


Գորիս համայնքի ղեկավար է ընտրվել Առուշ Առուշանյանը (քվեարկությանը մասնակցած 13163 ընտրողից նրա օգտին քվեարկել է 12945 հոգի կամ 98,6 տոկոսը):


Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Սարգսյանը (քվեարկությանը մասնակցած 12637 ընտրողից նրա օգտին քվեարկել է 10457 հոգի կամ 82,8 տոկոսը):


Քաջարան համայնքի ղեկավար է ընտրվել Մանվել Փարամազյանը (քվեարկությանը մասնակցած 4381 ընտրողից նրա օգտին քվեարկել է 4232 հոգի կամ 96,6 տոկոսը):


Շնորհավորում ենք համայնքների նորընտիր ղեկավարներին՝ նրանց մաղթելով նախընտրական խոստումների եւ համայնքների բնակիչների սպասելիքների իրականացում, մարզում քաղաքացիական համերաշխության վերականգնում եւ ամրապնդում, ինչպես եւ համայնքների առջեւ ծառացած հիմնախնդիրների աստիճանական լուծում:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: