01/18/2025

ՏԻՄ 21-ամյակի առթիվ Դավիթ Լոքյանը պատվոգրեր եւ շնորհակալագրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների

ՏԻՄ 21-ամյակի առթիվ Դավիթ Լոքյանը պատվոգրեր եւ շնորհակալագրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների

ՀՀ ՏԻՄ համակարգի ներդրման 21-ամյակի առթիվ եւ Երեւանում մեկնարկած «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. hայացք ապագային, ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալագրեր եւ պատվոգրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների: Անցած տարիներին իրականացրած աշխատանքների եւ ձեռքբերումների համար ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի շնորհակալագրերով են պարգեւատրվել Գեղարքունիքի մարզի Գավառ, Կարմիրգյուղ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Շիրակի մարզի Սարապատ համայնքների ղեկավարները:


ՀՀ վարչապետի հուշամեդալի են արժանացել Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Մեղրի եւ Վայոց ձորի Զառիթափ ու մի շարք այլ համայնքների ղեկավարներ:


Նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է բոլորին ՏԻՄ կազմավորման 21-ամյակի եւ պարգեւատրումների կապակցությամբ: Նախարարը նշել է, որ հաջորդ տարիներին ավելի բծախնդիր եւ հանգամանալից աշխատանք կտարվի՝ ներկայացնելու այն համայնքները, որոնք օրինակելի են ՏԻ համակարգում եւ լավագույն ծառայություններն են մատուցում իրենց բնակիչների համար:


Միաժամանակ տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության կողմից ավանդաբար անցկացվող «Լավագույն համայնք- 2017» մրցանակաբաշխությունը:


Ըստ անվանակարգերի 2017 թվականի մրցանակների  են արժանացել՝


- «Լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը,


- «Մշակութային լավագույն համայնք-2017»՝ Շիրակի մարզի Գյումրի եւ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքները,


- «Տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք»՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը եւ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը,


- «Մաքուր համայնք- 2017»՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքը եւ Լոռու մարզի Թումանյան համայնքը:


2006 թվականից անցկացվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաեւ ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:


Համաժողովի շրջանակում ստորագրվել են նաեւ մի շարք հուշագրեր:

mtad.am
10.11.2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: