01/19/2025

ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հանձնարարականով մեկնարկել են ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հանձնարարականով մեկնարկել են ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ միջպետական ճանապարհներում ձնաբքի ժամանակ մարդկանց եւ տրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին եւ ուղեւորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը:


Արագ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Լոռու մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն կիրականացնեն փրկարարները, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ եւ առաջին բուժօգնություն:


Շուրջօրյա հենակետերը կծավալվեն՝

 

  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից մինչեւ «Զանգեր» կոչվող հատվածում,
  • Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածից մինչեւ Գորիս քաղաք ընկած հատվածում եւ Շուրնուխ գյուղի հատվածում,
  • Գեղարքունիքի մարզի Վարդենյանց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին (Գեղարքունիքի մարզի հատվածում),
  • Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում), Դիլիջանի ոլորաններում, Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին
  • Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում:

Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաեւ մյուս մարզերում:

16 նոյեմբերի 2017թ.
mes.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: