01/19/2025

Մինչ մարզպետը բարեհաճում է աշխատանքի գնալ, այն էլ` ուղղաթիռով, սյունեցի կանայք խմելու ջուր են հայթայթում

Մինչ մարզպետը բարեհաճում է աշխատանքի գնալ, այն էլ` ուղղաթիռով, սյունեցի կանայք խմելու ջուր են հայթայթում

Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղը հերթական բնակավայրն է, որտեղ բնակիչները, մասնավորապես՝ կանայք ու երեխաները, խմելու ջուր կրում են գյուղի ցայտաղբյուրից: Այս մասին ահազանգել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ լուսանկարներ ավելացնելով: «Գյուղի հավաքատեղիում մի հուշատախտակ կա, որի վրա գրված է, որ ջուրը գյուղ բերվել է (սարերից) 1928թ.-ին: Հիմա տեղում ցայտաղբյուր է: Այդ թվականից մինչ այսօր մարդիկ այդ ցայտաղբյուրից են ջուր կրում՝ շշերով, բիդոնով, ինչով պատահի», - նշել է նա: Այստեղ թերեւս պետք է հիշատակել, որ այսպիսի բազմաթիվ խնդիրների պարագայում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ժամանակ առ ժամանակ է աշխատանքի գալիս, իսկ գալուց էլ՝ ուղղաթիռով: Դե, իհարկե, մարզպետը ժամանակ չի ունենա բնակիչներին հուզող հարցերին ծանոթանալու եւ դրանք լուծելու համար:

armlur.am
7 նոյեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: