01/19/2025

Ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը

Ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանի տեղեկացմամբ՝ ջրի սակագնի ավելացած գումարը սուբսիդավորելու է պետությունը: Վերջիններս այս պահին վարչապետի հանձնարարականի հիման վրա առաջարկություններ են մշակում:

Ինչպես տեղեկանում ենք՝ ջրի սակագինը սպառողների համար նույնը կմնա մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը:

Ըստ հանրապետական մամուլի

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: