01/19/2025

Գորիսում ապօրինի գործունեություն ծավալած տրանսպորտային միջոցները տուգանվել են

Գորիսում ապօրինի գործունեություն ծավալած տրանսպորտային միջոցները տուգանվել են

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նոյեմբերի 17-ին իրականացվել են ուսումնասիրություններ եւ դիտարկումներ՝ ներքաղաքային կանոնավոր երթուղիների սպասարկման կազմակերպման գործընթացի ուղղությամբ։


Վերահսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ Գորիսի ներքաղաքային ավտոբուսային 3 երթուղիներում շահագործվում են մրցույթով չընտրված «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի սպիտակ պետհամարանիշի 3 միկրոավտոբուսներ, որոնցից երկուսը ՌԴ հաշվառման համարանիշերով՝ Y250MA777, K510KY750, եւ մեկը՝ ՀՀ հաշվառման համարանիշով՝ 01SS090:


 Հատկանշական է, որ ապօրինի փոխադրումների արդյունքում լիովին ձախողվել է այդ  երթուղիների սպասարկման մրցույթում հաղթած «ԼԱՍՏ» ՍՊ ընկերության բնականոն եւ օրինական գործունեությունը։


«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 137.2 հոդվածի 3-րդ ենթակետի պահանջներով՝ ապօրինի գործունեություն ծավալած նշված 3 տրանսպորտային միջոցների նկատմամբ տեղում, սահմանված կարգով, կազմվել են համապատասխան արձանագրություններ։


Նշենք նաեւ, որ Գորիս քաղաքում նոյեմբերի 2-3-ին իրականացված տեսչական գործառույթների արդյունքում եւս, նույն՝ Y250MA777 եւ 01SS090 հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցները շահագործողների նկատմամբ կազմվել էին վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրություններ։


«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ նման իրավախախտման համար սահմանված է տուգանք՝ 200 հազար ՀՀ դրամի չափով։ Իսկ մեկ տարվա ընթացքում թույլ տված նույն իրավախախտման դեպքում՝ տուգանքի չափը կրկնապատկվում է:

20 նոյեմբերի 2017թ.
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: