01/13/2025

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերընտրվեց Հայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատի (AmCham) տնօրենների խորհրդի կազմում

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերընտրվեց Հայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատի (AmCham) տնօրենների խորհրդի կազմում

Հայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատը (ՀԱԱՊ) (AmCham) անցած 17 տարիների ընթացքում որպես անկախ բիզնես ասոցիացիա կատարում է ամերիկյան բիզնեսի համախմբման հարթակի կարեւոր դերը՝ ներկայացնելով իր բոլոր անդամների՝ Հայաստանում գործող 121 կազմակերպությունների շահերը։ Անցած շաբաթ կայացած 2017 թվականի տարեկան Ընդհանուր ժողովի մասնակիցները դրական գնահատկան տալով ՀԱԱՊ-ի անցած տարվա աշխատանքին, ՀԱԱՊ նախագահ վերընտրեցին Արա Հովսեփյանին՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին: Տնօրենների խորհրդի կազմում՝ ի թիվս այլ ընկերությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, ընտրվեց նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Հայկ Ալոյանի գնահատմամբ․ «Հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով հնարավոր չէ գերագնահատել AmCham-ի դերը։ Հայաստանում ամերիկյան բիզնեսի համախմբման եւ արդյունավետ համագործակցության կայացման առումով, այս կազմակերպությունը ներդրողների վստահության ապահովման եւ բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձեւավորման ուղղությամբ մեծ աշխատանք  է տարել։ «Լիդիանը», որպես ամերիկյան եւ բրիտանական խոշորագույն ներդրող Հայաստանում, բարձր է գնահատում AmCham-ի  ընտանիքում իր ներկայությունը, եւ ապագայում եւս  նպաստելու է այս հարթակի առավել զարգացմանը եւ անդամ կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների սերտացմանը»։

2018թ. ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, հատկապես՝ ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցալիական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ: ՀԱԱՊ-ը նաեւ կսկսի իրականացնել վստահելի եւ անկողմնակալ արբիտրաժային դատարանի հիմնադրման գործընթացը: 2018թ. կարեւոր նպատակներից է նաեւ ընդլայնել համագործակցությունը Եվրոպական եւ տարածաշրջանային Ամերիկայի առեւտրի պալատների հետ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: