01/19/2025

Տանձատափ. կարմիր քարի եւ սպիտակ ջրի լեգենդը

Տանձատափ. կարմիր քարի եւ սպիտակ ջրի լեգենդը

Իրականի եւ առասպելականի համաձուլվածք են քարափները: Դրա համար նրանք լեգենդային են: Մեր քարափի սկիզբը Սղնախի բարձունքում է: Նա շրջանցում է Մեծ ձորը, Հարսնաձորը, ապա գրկում, շրջափակում Օվենի կաղնու անտառը եւ միանում Որոտանի ափամերձ քարափների մեծ գերդաստանին: Միլիոնավոր տարիներ նա հետեւում է ընթացող իրադարձություններին: Ի՞նչ գաղտնիքներ ունի, ո՞վ կարող է վերծանել անհնարինը: Բայց ավանդականն այսպես է պատմում.
«Կոփելուց անմիջապես հետո մի ներքին ցավ է շրջել քարափի ներսում, իջել-բարձրացել է, աջուձախ արել, ելքեր փնտրել, բայց ուղի չի գտել: Գնալով ցավը սաստկացել է: Կնճռոտվել է քարափի դեմքը, տեղ-տեղ խորշոմներ են գոյացել, ու անտանելի ցավից շառագունել, կարմիր է կտրել նրա երեսը: Այդ երկունքն ավարտվել է մի շքեղ լուսաբացի, երբ քարափի կրծքից բխել է հորդառատ, հրաշք մի աղբյուր: Անմիջապես հանգիստ նինջ է իջել քարափին: Նրա դեմքի կարմիրն անցել է, շիկնանքը՝ մնացել: Դրանից է ծնվել Կարմիր քարի քարափ անվանումը:


Քանի որ կրծքից բխած աղբյուրի սպիտակ փրփուրները գարնանը կուսական վարսերի պես զարդարում են նրա հպարտ լանջը, աղբյուրն էլ կոչել են Սպիտակ ջուր»:
Սա է իրականը:

Սուրեն Վարդանյան
ք. Գորիս

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: