01/19/2025

Սուրեն Կարայանը ծանոթացել է «Սյունիք ֆուդի» փորձնական արտադրանքին. արտադրամասն առաջիկա օրերին կգործարկվի

Սուրեն Կարայանը ծանոթացել է «Սյունիք ֆուդի» փորձնական արտադրանքին. արտադրամասն առաջիկա օրերին կգործարկվի

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի,  ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի հետ այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության արտադրամաս, որն առաջիկա օրերին կգործարկվի։


Նախարարի գլխավորած պատվիրակությունը արտադրամասի գործարկումից առաջ ծանոթացել է ընկերության տեխնիկական վերազինման ավարտական գործընթացին եւ արտադրական հնարավորություններին։


«Սյունիք Ֆուդ» ընկերության տնօրեն Սարմեն Սարգսյանը նախարարին տեղեկացրել է, որ ավարտին են մոտեցել բոլոր նախապատրաստական աշխատանքները: Սուրեն Կարայանը ծանոթացել է առաջին փորձնական արտադրանքին՝ «Սյունիք ֆուդ» մակնշմամբ կոմպոտներին։
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում հիմնադրված ընկերության ներդրումային ծրագրի արդյունքում, ըստ սեզոնայնության, կապահվվովի մինչեւ 250 աշխատատեղ։

mineconomy.am
29 նոյեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: