01/13/2025

Ասիական զարգացման բանկին «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նոր ֆինանսավորում հատկացնելու համար կառավարությունը չի դիմել

Ասիական զարգացման բանկին «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նոր ֆինանսավորում հատկացնելու համար կառավարությունը չի դիմել

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ասիական զարգացման բանկը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նոր ֆինանսավորում հատկացնելու մասին կառավարությունից դիմում չի ստացել: Այդ մասին տեղեկացրել է ԱԶԲ-ն՝ պատասխանելով նախօրեին «Ժամանակի» ուղարկած հարցմանը: Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավի» շինարարության հիմնական վարկատուն այդ բանկն է, որը պետք է տար 500 մլն դոլարի վարկ: 330 մլն դոլարն արդեն հատկացրել է, 170 մլն դոլարը կհատկացնի, եթե կառավարությունը դիմի: Բայց արդեն ակնհայտ է, որ կառավարությունը ցանկանում է մայրուղու շինարարության մեջ ներգրավել ռուսական «Վիս» ընկերությանը, որը սերտ կապ ունի «Գազպրոմ» ընկերության հետ, եւ հրաժարվել է ԱԶԲ վարկից»:

armlur.am
6 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: