01/13/2025

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի արդյունքում կբարձրանա մարզի զբոսաշրջային գրավչությունը

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի արդյունքում կբարձրանա մարզի զբոսաշրջային գրավչությունը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Հին Խնձորեսկ» 2018-2025թթ. ներդրումային ծրագրին, որի նպատակն է բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ վերականգնելով առկա եւ ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի եւ առողջապահական համալիրներ, հյուրանոց եւ այլն։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում եւ 400-ից ավելի աշխատատեղի ստեղծում։ Ծրագրով նախատեսված է ապահովել Գորիս եւ շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ՝ հասցնելով տարեկան մոտ 400,000 -ի։ Արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, «KSIL», Ibis, Novotel եւ մի շարք գերմանական կլինիկաների հետ։

gov.am
7 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: