01/19/2025

Նվիրված էր միջազգային օրվան

Նվիրված էր միջազգային օրվան

Երկրորդ անգամ անընդմեջ դեկտեմբերի 10-ին Կապանում նշվեց երգչախմբային արվեստի միջազգային օրը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում հավաքվել էին մարզկենտրոնի երաժշտական դպրոցների, արվեստի մանկական դպրոցի սաներն ու մանկավարժները: Օրվա խորհրդի մասին խոսք ասաց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը՝ ընդգծելով երգչախմբային արվեստի ոլորտում հայ երգարվեստի ավանդի մասին: Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանը, ներկաներին շնորհավորելով օրվա առթիվ, նշեց երգչախմբային արվեստի դերի մասին՝ երաժշտի համակողմանի զարգացման գործում:


Համահավաք երգչախումբը (խմբավարներ՝ Գայանե Հարությունյան, Անուշ Ասլանյան, նվագակցող՝ Ազնիվ Գեւորգյան) բացօթյա համերգը սկսեց Ջուլիո Կաչինիի «Ավե Մարիա»-ով, այնուհետեւ հնչեցին Գեղունի Չթչյանի «Եկեք, երգենք», Ստեփան Շաքարյանի «Մասրենին», հայկական երգերի շարանը, իսկ վերջում երգչախումբը հանպատրաստից կատարեց «Ազգային օրհներգը»՝ «Ամեն հայի սրտից բխածը…»:


Որոշվեց երգչախմբային արվեստի միջազգային օրը նշել ամեն տարի՝ եկեղեցու բակում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: