01/19/2025

Հայաստանում ամանորյա տոնական օրերը կկրճատվեն

Հայաստանում ամանորյա տոնական օրերը կկրճատվեն

Գործադիրի հավանության է արժանացել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018թ. հունիսի 1-ից: Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը եւ վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, եւ միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած եւ առավել եւս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։

gov.am
14 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: