01/19/2025

Նախագահը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Նախագահը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ամփոփել են ԱՊՀ-ում 2017 թվականին ռուսաստանյան նախագահության արդյունքները եւ մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ:

Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերների հետ միասին շնորհակալություն է հայտնել հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ-ում Ռուսաստանի ակտիվ նախագահության, ինչպես նաեւ մոսկովյան ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպելու համար: Այն, ըստ Սերժ Սարգսյանի, լավ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող եւ միավորող դերը: Հանրապետության նախագահը նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաեւ Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա: Նախագահ Սարգսյանը հաջորդ տարում եւս հաջողություններ է մաղթել Ռուսաստանին եւ նրա նախագահին` ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի եւ ի նպաստ հայ-ռուսական բարեկամության:

Սերժ Սարգսյանը հաջողություններ եւ ակտիվ աշխատանք է մաղթել նաեւ ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

president.am
26 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: