01/22/2025

Աստծո այս տաճարը զորություն կբերի մեր ընթացքին

Աստծո այս տաճարը զորություն կբերի մեր ընթացքին

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը դեկտեմբերի 29-ին այցելեց Աստծո փառքի կապանյան տաճար, որ կոչվում է Վահանավանք կամ Հովհաննավանք:

Այցը տարիներ առաջ սկիզբ առած ավանդույթի արժանավայել շարունակությունն էր եւ հերթական դրսեւորումը:

Խմբագրության աշխատակիցները, հյուրերի հետ միասին,  մոմավառություն կատարեցին վանքի մայր տաճարում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ապա Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցում: 

Կրկին մեր հաճոյական խունկը մատուցեցինք առ Վահանավանք, որ Սյունյաց աշխարհի 48 վանքերի մեջ գլխավորներից է:

Նաեւ գոհություն ու փառք առաքեցինք բարձրյալն Աստծուն, որ այլեւս անվախճան է հայոց անկախ պետության քայլքը, որ այլեւս  ապահովված է «Սյունյաց երկրի» ազգային ընթացքը՝ հնարավորություն ընձեռելով լրատվամիջոցին՝ ճանապարհից հավաքելու եւ շպրտելու Սյունիքի զարգացմանը խոչընդոտող քարերն ու մացառները:

Վահանավանքի հոգեւոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը խմբագրության աշխատակիցներին եւ թերթի բարեկամներին օրհնության խոսք ուղղեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առիթով: 

Այս տաճարում էլ մենք հրաժեշտ տվեցինք 2017 թվականին՝ նաեւ միմյանց՝ 2018-ի առաջին իսկ օրերից ի շահ Հայաստանի Հանրապետության ու Սյունիքի առավել  ակտիվ գործելու վճռականությամբ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: