01/19/2025

Կրկնեց անցած տարվա հաջողությունը

Կրկնեց անցած տարվա հաջողությունը

2018-ի սկիզբը բարեհաջող էր կապանցի հեռացատկորդ Լեւոն Աղասյանի համար: Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի սանը եռացատկի հատվածում 16 մետր 39 սանտիմետր արդյունքով հաղթող դարձավ՝ հետեւում թողնելով իր տասը մրցակիցներին: Ի դեպ, մեկ տարի առաջ նույն մրցաշարում եւս նա հաղթող էր դարձել ավելի բարձր արդյունքով: Ինչպես հեռախոսով տեղեկացրեց Լեւոն Աղասյանը, փետրվարի 6-ից 18-ը Ստամբուլում կմասնակցի ուսումնամարզական հավաքի, այնուհետեւ հանրապետության առաջատար աթլետների հետ Թուրքիայում պայքարի մեջ կմտնի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Այս մրցմանը Լեւոնը կձգտի վարկանիշ ձեռք բերել մրցաշրջանի առաջին կարեւոր մեկնարկին՝ աշխարհի ձմեռային առաջնությանը մասնակցելու համար, որ կմեկնարկի մարտի 1-ին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: