01/13/2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին

Հարգելի պարոն Հովսեփյան

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ հանրակրթական դպրոցի երեք տնօրեն եւ մեկ ուսուցչուհի իմ դեմ հաղորդումներ են ներկայացրել, որոնց հիման վրա ոստիկանության Կապանի բաժնում քրեական գործեր են հարուցվել:

Քանի որ այդ ամենը կատարվում է Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ եւ պատվերով, բացառում ենք, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ ու անաչառ:Այդ ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մենք հայտարարել ենք, որ 2018թ. հունվարի 16-ին ՌԴ Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում ինձ առեւանգելու փորձ կարող էր պատվիրել Վահե Հակոբյանը, իսկ ետդարձիս երթուղին պատվիրատուին կամ կազմակերպիչներին կարող էր տեղեկացնել Մանյա Ծատրյանը:

Ելնելով ստեղծված վիճակից եւ օբյեկտիվ, անաչառ քննություն ապահովելու համար խնդրում ենք «Սյունյաց երկիր» թերթի եւ խմբագրի առնչությամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունը հանձնարարել մեկ այլ մարզի քննիչների:

                                                                                                                      Հարգանքով՝

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

1 փետրվարի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: