01/13/2025

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ

Վերջին ամիսներին մի քանի դիմում հղեցի Ձեզ՝ պատմելով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կամայականությունների ու հակապետական գործողությունների, նաեւ այն մասին, թե ինչպիսի հետապնդումների են ենթարկվում թերթի խմբագիրն ու նրա ընտանիքի անդամները:

Ցավոք որեւէ կերպ, այդ ամենից հետո, նրան կանգնեցնելու քայլեր չեղան: Ընդհակառակը, այդ ամենից հետո ավելի սաստկացավ գրոհը. արձանագրվեցին ամենատարբեր բնույթի ոտնձգություններ թերթի, նրա խմբագրի, նաեւ բաժանորդների հանդեպ:

2018թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում ինձ առեւանգելու փորձ կատարվեց, եւ ես, անցած ամիսների նրա չարագործությունները հիմք ընդունելով, հայտարարեցի, որ առեւանգման փորձ կարող էր պատվիրել Վահե Հակոբյանը:

Այդ հայտարարությունը եւս անուշադրության մատնվեց: Հաջորդեցին նոր ու չտեսնված քայլեր խմբագրի ու խմբագրության դեմ:Մասնավորապես, հավաքագրվեցին հանրակրթական դպրոցների տնօրեններ, ովքեր շտապ կարգով՝ մի քանի օրվա ընթացքում, միեւնույն տեքստով, հաղորդումներ ներկայացրին ոստիկանության Կապանի եւ Գորիսի բաժիններ, իսկ Կապանի բաժնում էլ քրեական գործեր հարուցվեցին: Պարզագույն մի խնդրանք ունեմ՝ քանի որ այդ ամենն ակնհայտորեն կատարվում է մարզպետի պատվերով, քանի որ սյունիքյան հանրության մեջ Վահե Հակոբյանն ընկալվում է նախեւառաջ իբրեւ մարզի իրավապահ մարմինների ղեկավար, խնդրում եմ Ձեր միջնորդությունը՝ թերթին ու խմբագրությանն առնչվող քրեական գործերի նախաքննությունը տեղափոխել հանրապետության որեւէ այլ մարզ՝ նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով:


                                                                                                                       Հարգանքով՝

                                                                                                      ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկրի» թերթի գլխավոր խմբագիր,

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: