01/19/2025

Դրանից քաղաքական պատվերի հոտ է գալիս

Դրանից քաղաքական պատվերի հոտ է գալիս

Քանի որ ես միշտ հայտնում եմ իմ անկախ եւ անկողմնակալ կարծիքը, ապա «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի դեմ հարուցված այդ երեք քրեական գործերի մասին կասեմ հետեւյալը. դրանք ինձ բավականին անլուրջ ու շինծու են երեւում ու դրանցից քաղաքական պատվերի հոտ է գալիս: Փաստ է, որ Կապանում ո՛չ մի անկախ լրատվական միջոց չկա: Անկախ ամեն ինչից (ու անկախ գլխավոր խմբագրի կերպարից) էլի «Սյունյաց երկիր» թերթն է, որ երբեմն անկախ հոդվածներ է տպում (հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին): 

Հ.Գ. «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության անդամներին կոչ եմ անում պասիվ չմնալ ու տեր կանգնել թերթին:

Վարազ Սյունի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: