01/19/2025

Մարզպետը նորից չի ներկայացել դատական նիստի. մինչեւ ե՞րբ

Մարզպետը նորից չի ներկայացել դատական նիստի. մինչեւ ե՞րբ

Ընթերցողը տեղյակ է, որ «Սյունյաց երկիր» թերթում եւ կայքում Արթուր Օրբելյանի հեղինակած հոդվածը՝ «Վահե Հակոբյանը ստել է. հայտարարագրում նշված տեղեկությունները եւ նրա ֆինանսական հոսքերն իրար չեն համընկնում, ինչը վկայում է հնարավոր կոռուպցիայի մասին», դատական քննության առարկա է դարձել:

Հայցվորը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է: Պատասխանողն է Արթուր Օրբելյանը, համապարտ պատասխանողը՝ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն, որ «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիրն է:

Դատական առաջին նիստը տեղի է ունեցել 2017թ. դեկտեմբերի 15-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մեղրու նստավայրում: Սակայն Վահե Հակոբյանը խուսափել է ներկայանալ դատարան, թեեւ դատաքննությունը կատարվում է իր հայցի հիման վրա: 

Դատական երկրորդ նիստը նշանակված էր 2018թ. փետրվարի 2-ին: Այդ նիստին նույնպես Վահե Հակոբյանը չի ներկայացել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունանա մարտի 12-ին: Հետաքրքրիր է՝ մարզպետը կներկայանա՞ դատական նիստին, թե՞ ոչ:

Ուշագրավ է, որ փետրվարի 2-ին դատարանի Մեղրու նստավայրում նշանակված էր մեկ այլ դատական նիստ եւս: Այդ դատաքննությունն էլ նվիրված էր Սմբատ Օրբելյանին Կապանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնում վերականգնելուն: Պատասխանողը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է, քանի որ հենց ինքն էր հիվանդանոցի տնօրենին ապօրինաբար եւ շինծու մեղադրանքներով ազատել աշխատանքից:

Որքան էլ տարօրինակ է՝ այդ նիստին նույնպես Վահե Հակոբյանը խուսափել է ներկայանալ:

Մինչեւ ե՞րբ է մարզպետը փախչելու դատարանից:

Իսկ դատական ատյանը մինչեւ ե՞րբ է հանդուրժելու Վահե Հակոբյանի կամ նրա ներկայացուցչի անվերծանելի բացակայությունը:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: