01/19/2025

«Մեղրի» ՀԷԿ-ի գործարկման հետաձգման մեղավորը մենք չենք․ ՀՀ-ում Իրանի դեսպան

«Մեղրի» ՀԷԿ-ի գործարկման հետաձգման մեղավորը մենք չենք․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ուշացումը մեր կողմից չի եղել․ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանարապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Tert.am-ի հարցմանը, թե ինչո՞ւ է անընդհատ հետաձգվում Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված «Մեղրի» ՀԷԿ-ի գործարկման համաձայնությունը:

«Մեղրու ՀԷԿ-ը հունվարի վերջին պետք է գործարկվեր: Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ փորձի նաեւ այս ծրագիը վերջնական տեսքի բերել: Ուշացման պատճառը մենք չենք եղել,- ասաց նա՝ հավելելով, որ մեղավորն ընկերություններն են՝ Հայաստանի կառավարությունն էլ մեղավոր չէ,- կառավարությունները միշտ լավ աշխատում են»:

Խոսելով արդեն Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հնարավորության մասին՝ դեսպանը նշեց․ «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը:

Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել: Մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրերի հետ կապված: Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,- ասաց նա:  

tert.am

12.02.18

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: