01/13/2025

Էռնան եւս միացավ մատնիչ կանանց փաղանգին. ճանաչեք եւ զգուշացեք

Էռնան եւս միացավ մատնիչ կանանց փաղանգին. ճանաչեք եւ զգուշացեք

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շարունակում է ընդդեմ «Սյունյաց երկրի» գործ տվող կանանց զորահավաքը:

Փետրվարի 12-ին ոստիկանության Մեղրու բաժնից մեզ տեղեկացրել են, որ Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի տնօրեն Էռնա Բարխուդարյանը միացել է մատնիչ կանանց սյունիքյան զորագնդին եւ ստորագրել նախկին մատնիչների գրած հաղորդումները բառացիորեն կրկնող մի թղթի տակ: Սակայն գրել է ոչ թե թերթի հաշվապահի, այլ Սամվել Ալեքսանյանի անունը՝ իբր զանգահարել եւ սպառնացել է…

Մենք անմիջապես ճշտեցինք Էռնայի գրածի հիմնավորվածությունը կամ հավաստիությունը: Եվ պարզվեց, որ Սամվել Ալեքսանյանը վերջին 62 տարում (հաշվարկը նրա ծննդյան օրվանից է) մեկ անգամ գոնե չի զանգահարել Էռնա Բարխուդարյանին: Ափսոս…

Եվ, այդ բոլորով հանդերձ, ի տարբերություն մյուս մատնիչների, մենք քրիստոնեաբար ներում ենք նրան եւ չենք զայրանում: Բարձրյալն արդեն իսկ դաժանորեն պատժել է նրան, եւ նոր պատիժ չենք ցանկանում:

Նույնիսկ պատրաստ ենք առերեսվելու ժամանակ հաստատել այն, ինչ ինքն ասել է արդեն. ոչինչ (կրկնում ենք), որ վերջին վեց տասնամյակում գոնե մեկ անգամ նրան չենք զանգահարել: Այլապես նրան կհեռացնեն դպրոցի տնօրենի պաշտոնից ու ոչ ոք, բնականաբար, նրան աշխատանքի չի վերցնի: Եվ ոչ թե մատնությունը փնթիությամբ իրագործելու, այլ Վահե ոստիկանի ձեռքով մանրագործվող օպերացիան առավել ծիծաղելի դարձնելու համար:

Ասենք նաեւ՝ Էռնային մեկ անգամ ենք հանդիպել՝ տարիներ առաջ: Ստեղծված իրավիճակում մի հարց է միայն հետաքրքրում՝ բա կարելի՞ էր օգտագործել այդ աղջկա վիճակը եւ այդկերպ վարվել նրա հետ: Մի ուրիշին գտնեիք, ուրիշին չէիք գտնում՝ նորից դիմեիք Լուսինեին, Արթուրին, Սիրուշին…

Իսկապես, չէր կարելի Էռնային այդպես դաժանորեն եւ հրապարակավ պախարակել, թողնեիք աղջիկը վայելեր քրիստոնյաներիս խղճահարությունն ու գութը…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: