01/20/2025

Գորիսում քրդական ահաբեկչական խմբավորու՞մ կա. ոստիկանությունը չի հերքում

Գորիսում քրդական ահաբեկչական խմբավորու՞մ կա. ոստիկանությունը չի հերքում

Նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ սահմանը հատել է 50-70 քուրդ ահաբեկիչ: Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համաձայն՝ քրդական խումբը գտնվում է Գորիս քաղաքում, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:

Գորիս քաղաքի տարբեր բնակիչներ, սակայն նման տեղեկություն չունեն:

Գորիսի ոստիկանությունից պնդում էին, որ չեն կարող հարցին պատասխանել: Վերջիններս ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էին քուրդ ահաբեկիչների մասին լուրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ համայնքային ոստիկանությունը պարբերաբար զրուցում է քաղաքացիների հետ եւ բնակիչների հետ հանդիպումը սովորական բնույթ է կրում:

Մեր հարցին, թե ոստիկանությունն այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքացիներին խնդրել զգուշանալ, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ ոստիկանությունը մշտապես խնդրում է լինել զգոն եւ զգույշ:

Հարցին՝ ի վերջո Գորիսում հիմա քրդական խմբավորում կա՞, թե՞ ոչ, Ահարոնյանն ասաց, որ հարցին պատասխանել է իր իրավասության շրջանակներում եւ ավելին ասել չի կարող: 

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

armtimes.com

13/02/2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: