Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված մրցաշարում կապանցի 23-ամյա եռացատկորդը հաղթել է 16.35 մ արդյունքով։ Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին են հասել Բուլղարիայի ներկայացուցիչներ Մոմչիլ Կարաիլիեւին (16.27 մ) եւ Ռումեն Դիմիտրովին (16.21):
Աթլետիկայի Հայաստանի թիմի կազմում մրցավայր էր մեկնել 5 մարզուհի եւ 6 մարզիկ։
Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Լեւոն Աղասյանը Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում հաղթել էր նաեւ նախորդ տարվա փետրվարին, երբ նրան Բելգրադում պարգեւատրել էր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:
sport.news.am
18 փետրվարի 2018թ.