01/20/2025

Չարենցը Հովհաննես Թումանյանի մասին

Չարենցը Հովհաննես Թումանյանի մասին

Կա Մեծարենց, կա Տերյան, - եւ բազում ուրիշ պոետներ կան,

Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:                                           

                                            ***

Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ։ -Արմատնե՜ր ուներ նա հողում։

Իր երգերը-գեղջուկ նաիրցու քրտինքո՛վ էր նա ողողում:

Հանճարեղ երգերում նրա - իր երկրի արեւն է շողում:-

Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ: -Արմատներ ուներ նա հողում:                                                  

                                             ***

Ես կարդում եմ նրան ու ասում. - Այս հմո՛ւտ, հանճարեղ Լոռեցին

Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ Հավասար՝ նստել է քեֆի,

Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,

Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս: 

                                             ***

Նա մեծ էր ավելի, քան եղավ: - Երկընքի նման ընդարձակ,

Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր: -

Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ- 

Եվ որսում էր երգեր ու խոհեր, եւ տեսնում էր չքնա՜ղ երազներ…

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: