01/13/2025

Արմեն Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ

Արմեն Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ

Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում հրապարակվել են հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքները:

Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանադրության 127-րդ եւ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Նշվել է, որ ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին: Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ՝ խորհրդի որոշմամբ:

Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ քվեարկության համար՝ հավաստիացնելով, որ իր գործունեության ընթացքում կծառայի ողջ հայ ժողովրդին:

parliament.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: