01/20/2025

Դժբախտ պատահար Կապանի լեռնահարստացման կոմբինատում

Դժբախտ պատահար Կապանի լեռնահարստացման կոմբինատում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ։

2018թ. մարտի 3-ին` ժամը 04.10-ին, «Կապան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունից իրենց մոտ են տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչներ Պողոս Ալեքսանյանը՝ ծնված 1964թ., Կարո Կարապետյանը՝ ծնված 1970թ. եւ Արթուր Մարտիրոսյանը՝ ծնված 1994թ., ով հիվանդանոցում մահացել է: 

Պարզվել է, որ նշված երեք անձինք աշխատում են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունում. Արթուր Մարտիրոսյանն աշխատում էր որպես ապարաբարձիչ մեքենայի վարորդ, Պողոս Ալեքսանյանը` բեռնատարի վարորդ, իսկ Կարո Կարապետյանը` լեռնային վարպետ: Վերջիններս «Կապան ԲԿ» ՓԲ ընկերություն են տեղափոխվել կոմբինատի Շահումյանի անվան ստորգետնյա հանքի 630 հորիզոնի թիվ 20 արեւմտյան երակային շտրեկից: 

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետեւանքով Արթուր Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ. կատարվել է դեպքի վայրի զննություն, հագուստների առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել արյան նմուշներ, դեպքի վայրից՝ արգասիքի նմուշներ, հարցաքննվել վկաններ:

ՀՀ քննչական կոմիտե

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: