01/20/2025

«Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկը՝ հուլիսի 7-ին

«Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկը՝ հուլիսի 7-ին

Մարտի 7-ին Սյունիք այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղեկցում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարար Արմեն Ամիրյանը փոխնախարար Արթուր Պողոսյանի հետ եղել է նաեւ Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացել թատրոնի շենքի վերանորոգման ընթացքին եւ թե ինչպես է թատրոնը նախապատրաստվում «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Գորիսում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրել է «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը: Միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 7-ին եւ կշարունակվեն մինչեւ ուշ աշուն:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: