01/20/2025

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սեւ ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ: Այս երեւույթի արդյունքում ձեւավորվող հզոր ճակատային գոտու հետեւանքով մարտի 24-ի կեսօրից մինչեւ մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում եւ Երեւանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր եւ այլ առարկաներ: 

Պայմանավորված նման վտանգավոր օդերեւութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը եւ տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն:

mes.am

23.03.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: