01/20/2025

Ինձ հետ կապված նման հարց չկա. Դավիթ Լոքյանն անդրադարձավ պաշտոնանկության խոսակցություններին

Ինձ հետ կապված նման հարց չկա. Դավիթ Լոքյանն անդրադարձավ պաշտոնանկության խոսակցություններին

ՀՅԴ-ական նախարարները կշարունակեն աշխատել նոր կառավարության  ձեւավորումից հետո նույնպես: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը: «Մամուլում ամեն ինչ լինում է, մենք մի պաշտոն ստանում ենք, մի օր ազատվում ենք, առ այսօր երեւի այդպիսի հարց, գոնե ինձ հետ կապված, չկա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ իր փոխարեն նախարար կնշանակվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

«Երբ կունենանք նոր կառավարություն, կառավարության ղեկավարը կգտնի, որ ինձ հետ աշխատելու խնդիր կա, դա քննարկելու հարց է, բայց այսօր Դավիթ Լոքյանը որեւէ խնդիր չունի, ես սիրով կարդում եմ այդ ամբողջը, ժպտում եմ եւ դրանով ավարտում», - ընդգծեց նախարարը:

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: