01/20/2025

Կփոխհատուցվի Մեղրիի տարածաշրջանի բնակիչների անհատական ոռոգման պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը

Կփոխհատուցվի Մեղրիի տարածաշրջանի բնակիչների անհատական ոռոգման պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու եւ բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով 2016թ. օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Փոխհատուցում կստանա տարածաշրջանի 76 շահառու: 

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ելնելով Սահմանադրության պահանջից՝ առաջիկայում կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: «Օգտվելով առիթից՝ բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»,- դիմելով նախարարներին՝ ասել է վարչապետը՝ հորդորելով շարունակել աշխատանքը նույն տեմպով ու եռանդով:

gov.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: