05/28/2022

Պատերազմող երկրի մարզպետներից մեկի ունեցվածքը

Պատերազմող երկրի մարզպետներից մեկի ունեցվածքը

Սյունիքի մարզպետ՝ առասպելական հարստության տիրոջ համբավ ունեցող Վահե Հակոբյանն անցյալ տարի երկու բնակարան է ձեռք բերել, երեք ավտոտնակ, մեկ հողամաս էլ օտարել է: Ավտոտնակները մարզպետը ձեռք է բերել 3 մլն դրամով, բնակարաններից մեկը՝ 124 մլն 300 հազար, մյուսը՝ 90 մլն 700 հազար դրամով: Հողամասն էլ օտարել է 52 մլն դրամով: Մարզպետն անցյալ տարի ձեռք է բերել նաեւ արժեթուղթ՝ 10 հազար Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամ: Հակոբյանի 2017 թ. վերադարձրած փոխառությունները կազմել են 52 մլն եւ 95 մլն 406 հազար դրամ, հանձնած փոխառությունը՝ 500 հազար ԱՄՆ դոլար: Մարզպետի դրամական միջոցները կազմել են 36 մլն 100 հազար դրամ, որը հարկային տարեվերջում կազմել է 24 մլն 150 հազար դրամ, 193 հազար ԱՄՆ դոլար, որը հարկային տարեվերջում աճել է՝ կազմելով 400 հազար 800 դոլար, եւ 118 հազար եվրո, որը նվազել է տարեվերջում՝ դառնալով 106 հազար 100 եվրո: Հակոբյանը, որպես եկամուտ, հայտարարագրել է 636 հազար 800 ԱՄՆ դոլար շահաբաժին: Մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, իր ունեցվածքով հետ չի մնում ամուսնուց: Նա անցյալ տարի 50 հազար դրամ բաժնեմաս է ձեռք բերել, նույնքան բաժնեմաս էլ՝ 50 հազար դրամ, օտարել է, իսկ որպես փոխառություն՝ 18 մլն դրամ է վերադարձրել: Մարզպետի կինը պատկառելի աշխատավարձ է ստանում եւ, որպես եկամուտ, հայտարարագրել է երեք տարբեր տեղերից ստացած աշխատավարձը (կամ դրան հավասարեցված վճարումներ): Աշխատավարձի չափը մի դեպքում կազմել է 72 մլն 426 հազար 355 դրամ, 52 մլն 274 հազար 989 դրամ եւ 11 մլն 210 հազար 21 դրամ: Այլ եկամուտ՝ հայտարարագրվել է 51 հազար 241 եւ 50 հազար դրամ:

hraparak.am

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

4 ապրիլի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: