01/13/2025

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջեւ համաձայնագրի ստորագրմանը

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջեւ համաձայնագրի ստորագրմանը

Հանրապետության նախագահը երեկ ներկա է գնվել Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի (Մալթայի Ինքնիշխան Ուխտ) միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը: 

Համաձայնագիրը ստորագրվել է` հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի Ուխտի` որպես ապաքաղաքական եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները, համագործակցության երկարատեւ ավանդույթը բժշկության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում եւ երկուստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձեւավորել համագործակցության ընդհանուր շրջանակ եւ սահմանել ուղենիշեր կողմերի միջեւ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական եւ առողջապահական գործողությունների խթանմանը: 

Հայաստանը եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, ինչպես նաեւ այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ:

Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն ԶԼՄ–ների առջեւ հանդես են եկել հայտարարություններով:

president.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: