01/20/2025

Գով մայրության եւ գեղեցկության

Գով մայրության եւ գեղեցկության

Մայրության եւ գեղեցկության տոնի նախօրեին Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ, որին մասնակցում էին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Նորայր Գասպարյանի, Գագիկ Փարսադանյանի, Արմեն Գասպարյանի հարազատները: Կրթօջախի դասախոսներն ու սովորողները հանդես եկան երաժշտական կատարումներով ու ասմունքով, հնչեցին հայրենիքը, մայրությունը, հայրենասիրությունը փառաբանող ստեղծագործություններ: Էկրանին սահում էին նահատակ զինվորների լուսանկարները՝ եւս մի անգամ հիշեցնելով, որ նրանք ընկան հանուն Արցախի վրա բացվող խաղաղ առավոտների: Քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը, շնորհավորելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին տոնի առթիվ, նաեւ այն միտքն ընդգծեց, որ ապրիլը բոլորիս հիշողության մեջ զուգորդվում է ոչ միայն հայոց մեծ ցեղասպանության, այլեւ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հետ: Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը շնորհակալական խոսք ասաց քոլեջի տնօրինությանը՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը ոգեկոչելու համար: Միջոցառման ավարտին զոհերի հարազատներին հանձնվեցին քոլեջի սովորողների ստեղծած աշխատանքներից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: