01/20/2025

Մեկնարկում է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը

Մեկնարկում է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը

ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս: 

ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ շուրջ 80 հա-ի վրա, իրականացվելու են անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաեւ ծառատնկման շաբաթօրյակների միջոցով: Մասնավորապես, բնապահպանության նախարարությունն ապրիլի 14-ին նախատեսում է  ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի եւ այլն)։

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել անտառտնկման աշխատանքներին՝ ավելացնելու կանաչ տարածքներն ու գեղեցկացնելու մեր հայրենի երկիրը:

mnp.am

09-04-2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: