01/13/2025

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ ԳՄ-ն կուսակցության խորհրդին կառաջարկի վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ ԳՄ-ն կուսակցության խորհրդին կառաջարկի վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին

ՀՀԿ-ն շաբաթ օրը կուսակցության խորհրդին առաջարկելու է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այնառաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, եւ մենք, որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է, թե ով է լինելու թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Կուսակցության գործադիր մարմնի անդամներն այսօրվա նիստում ամփոփել են  Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների արդյունքները եւ կարծիք են հայտնել: 

«Դժվար է գերագնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ ամրապնդման գործում: Դեռ առիթ կլինի, մենք մանրամասն կանդրադառնանք այդ 10 տարիներին ու ոլորտ առ ոլորտ կներկայացնենք բոլոր ձեռքբերումները: Այդ 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց՝ միեւնույն ժամանակ, պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ: Ակնհայտ է, որ 2008-ի Հայաստանը եւ 2018-ի Հայաստանը տարբեր են ժողովրդավարության զարգացման, անվտանգության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, արտաքին նախաձեռնող քաղաքականության, Արցախի հիմնահարցում ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ամրապնդելու առումով»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ, բնականաբար, եղել են նաեւ թերություններ: 

«Քննարկել ենք նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության 1.5 տարվա գործունեությունը: Շնորհակալություն ենք Սերժ Սարգսյանին իր պետականամետ, ազգային գործունեության համար, ինչպես նաեւ շնորհակալություն ենք հայտնել կառավարության բոլոր անդամներին, եւ, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանին այս 1.5 տարվա արդյունքների համար»,- շեշտել է Շարմազանովը: 

hhk.am

11.04.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: