01/20/2025

Գորիսի անտառտնտեսության կողմից կազմակերպվեց ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն ունեցան ԳՊՔ-ի դասախոսները եւ ուսանողները

Գորիսի անտառտնտեսության կողմից կազմակերպվեց ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն ունեցան ԳՊՔ-ի դասախոսները եւ ուսանողները

ՀՀ բնապահպանության նախարարությունն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2018 թվականի ապրիլի 11-ից  ծառատունկ կազմակերպեց Հայաստանի  գրեթե բոլոր մարզերում: Համահայկական ծառատունկի շրջանակներում Գորիսում նույնպես ծառատունկ իրականացվեց, որը կազմակերպեց Գորիսի անտառատնտեսության տնօրեն Արմեն Իշխանյանը: Ծառատունկին ակտիվ մասնակցությունը ունեցան Գորիսի պետական քոլեջի  դասախոսները եւ ուսանողները՝ տնօրեն Կարեն Լազարյանի գլխավորությամբ: Ի դեպ, քոլեջը երկրորդ անգամ է, ինչ համագործակցում է Գորիսի անտառատնտեսության տնօրենության հետ եւ բարեգործական սկզբունքով աջակցում է ծառատունկին: Նման բարեգործական նախաձեռնությունները  նպատակ ունեն նպաստավոր պայմաններ ստեղծել միջավայրի բարելավման համար, ինչպես նաեւ ավելացնել կանաչ տարածքներն ու գեղեցկացնել մեր հայրենի երկիրը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: