01/20/2025

Սիսիանի հիվանդանոցը նույնպես կլուծարվի, իսկ գույքը կամրացվի պաշտպանության նախարարությանը

Սիսիանի հիվանդանոցը նույնպես կլուծարվի, իսկ գույքը կամրացվի պաշտպանության նախարարությանը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծով կլուծարվի նաեւ Սիսիանի հիվանդանոց ՓԲԸ-ն: Իսկ տարածաշրջանի բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը կիրականացնի Զանգեզուրի կայազորային հոսպիտալը: Բանն այն է, որ հիվանդանոցը եւ հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները՝ երբեմն նաեւ խանգարելով մեկմեկու: Ըստ ՊՆ-ի` հիվանդանոցի հաստիքների համալրումը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում՝ կապված հեռու տեղակայման ու ցածր վարձատրության հետ: Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հիվանդանոցի գույքը կամրացվի պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին այն կտրամադրի «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին:

armlur.am

12 ապրիլի 2018թ.

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: