01/13/2025

Ինչո՞ւ է Վահե մարզպետը սարսափում դատարանից

Ինչո՞ւ է Վահե մարզպետը սարսափում դատարանից

Ապրիլի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հ.Զարգարյանի նախագահությամբ, տեղի է ունեցել դատական նիստ՝ ըստ հայցի՝ Վահե Հակոբյանն ընդդեմ Արթուր Գրիգորյանի, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի, «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջի մասին: 

Հայցվոր Վահե Հակոբյանը նորից չի ներկայացել դատարան:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2018թ. հունիսի 18-ին:

Ապրիլի 12-ին Վահե Հակոբյանը խուսափել է ներկայանալ մեկ այլ դատական նիստի եւս, որտեղ հրավիրված էր իբրեւ պատասխանող:

Վահե Հակոբյանը ՀՀ վարչական դատարանի Սյունիքի նստավայրում (նախագահող դատավոր՝ Հասմիկ Հովհաննիսյան) պետք է պատասխան տա պարզագույն մի հարցի՝ ինչո՞ւ է քմահաճ վերաբերմունք ցուցաբերում Հայաստան պետության օրենքների հանդեպ՝ Դարբասի միջնակարգ դպրոցի տնօրենի մրցույթի օրինական արդյունքները երկու անգամ անտեսելով եւ Ռուբեն Զաքարյանի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելով:

Շատ տարօրինակ իրողության ենք ականատես՝ Վահե մարզպետն անընդհատ հայցեր է ներկայացնոմ դատարան, բայց սարսափում է ներկայանալ դատական նիստերի եւ պնդել իր պահանջը:

Նա սարսափում է նաեւ պատասխանողի կարգավիճակից՝ շարունակելով խախտել Հայաստանի Հանրապետության օրենքները:

Թե ինչու է մարզպետը խուսափում դատարանից, հասկանալ կարելի է:

Բայց ուզում ենք վերհիշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն՝ «Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար»:

Համոզված ենք՝ օրենքի այդ պահանջին տեղյակ են նաեւ հարգելի դատավորները:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: