01/20/2025

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համատեղ նիստում միաձայն որոշել են վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համատեղ նիստում միաձայն որոշել են վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ապրիլի 16-ի համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովը նիստ կգումարի՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով:

Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը եւս միաձայն հավանություն էր տվել կուսակցության գործադիր մարմնի առաջարկին՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: