01/20/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈւՂՂՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈւՂՂՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:

Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները եւ սահմանափակիչ այլ գործողությունները այլեւս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ:

police.am

16.04.2018 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: