01/20/2025

Երեք ոստիկան տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ. մեկի վիճակը ծանր է

Երեք ոստիկան տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ. մեկի վիճակը ծանր է

Երեւանի Բաղրամյան պողոտայում ժամեր առաջ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, հավաքի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով տուժել է երեք ոստիկան: Նրանք տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Ոստիկաններից մեկի վիճակն առայժմ չենք կարող գնահատել, քանի որ նա այս պահին գտնվում է վիրասրահում: Նրա վիճակն ավելի ծանր է, քան մյուս երկուսինը: Նա ուներ բեկորային վնասվածքներ»,- ասաց «Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա հավելեց, որ Փաշինյանը չունի հոնքի վրա որեւէ վնասվածք, ինչպես ավելի վաղ հաղորդում էին մի շարք այլ լրատվամիջոցներ: Գնունին ընդգծեց, որ պատգամավորը վնասվածքներ է ստացել միայն դաստակների հատվածում: Նա հավելել է նաեւ, որ Փաշինյանին հիվանդանոցում պահելու որեւէ խնդիր չկա, նրան վիրակապել են, կարող է դուրս գալ, եթե իրեն լավ է զգում:

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: