01/20/2025

«Արդշինբանկի» արդիականացված մասնաճյուղեր Սյունիքում

«Արդշինբանկի» արդիականացված մասնաճյուղեր Սյունիքում

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Կապան» մասնաճյուղի վերաբացման արարողությունը, որին մասնակցում էին «Արդշինբանկի» մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ընկերության այլ կառույցների ղեկավարներ: Արդիաոճ կահավորումից զատ մասնաճյուղում ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որ հնարավորություն է ընձեռելու բարելավել սպասարկման որակը: Մասնաճյուղի տնօրեն Տիգրան Հակոբյանը, ով կառույցի ղեկավարումը ստանձնել է ապրիլի 5-ից, «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ կոլեկտիվն ամեն հնարավորն անելու է, որ արդարացնի հաճախորդների սպասելիքները: Այսօրվա դրությամբ մասնաճյուղում աշխատում է 13 աշխատակից: Գ.Հակոբյանը նաեւ հավելեց, որ «Արդշինբանկի» ռազմավարությունն այն է, որ մոտակա ժամանակաշրջանում վերազինվեն եւ արդիականացվեն բոլոր մասնաճյուղերը: Նույն օրն արդիականացված մասնաճյուղի վերաբացում տեղի ունեցավ Քաջարանում, ապրիլի 17-ին՝ Մեղրիում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: