01/14/2025

ԱՄՆ Պետդեպը արձագանքում է հայաստանյան զարգացումներին՝ կոչ անելով խուսափել բռնություններից

ԱՄՆ Պետդեպը արձագանքում է հայաստանյան զարգացումներին՝ կոչ անելով խուսափել բռնություններից

Պետդեպարտամենտի հաղորդագրությունում, որը հրապարակված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում, մասնավորապես ասված է․ «Մենք նկատել ենք, որ Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման եւ հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետեւում ենք Երեւանի կենտրոնում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին»:

«Մեզ ոգեւորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից եւ պատասխանատու վարքի դրսեւորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել որեւէ լարվածությունից կամ բռնի գործողություններից», - հայտարարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: