01/20/2025

Սյունյաց երկիրն ավելի է հզորանում մարդու եւ մասնագետի այդ տեսակով

Սյունյաց երկիրն ավելի է հզորանում մարդու եւ մասնագետի այդ տեսակով

Քույր՝ տիեզերական մեծության էակ: Քույր՝ քնքուշ մի հոգի, որի ներկայությունը մեր կյանքում հավերժության խորհրդանիշ է: Եվ երբ վտանգվում է քրոջ կյանքը, մեզ թվում է, թե շուրջ բոլորը խավար է եւ մութ: Քրոջս հասած չարաբաստիկ հիվանդության պատճառով նա հայտնվել էր կոմայի մեջ եւ մահվան դեմ կռիվ էր տալիս: Եվ մենք որոշեցինք նրան տեղափոխել Երեւան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երբ ծայրահեղ ծանր վիճակում հասանք բժշկական կենտրոն, նրան անմիջապես տեղավորեցին սրտաբանության բաժանմունքում, որի ղեկավարն է Համլետ Հայրապետյանը:

Հիվանդանոցում անհանգստությունից հատակը ոտքերիս տակից փախչում էր: Դժվարությամբ էի ընկալում բուժանձնակազմի կողմից կատարվող գործողությունները:

Բայց ընդամենը ժամեր անց ես տեսա դրական դինամիկա եւ հասկացա, որ կյանքը փրկելու շանսը մեծանում է, իսկ կյանքի կոչողը մեծահամբավ Համլետ Գրիգորիչն է՝ բժշկուհի Զարինե Ղարիբյանի հետ: Նրանց հետ միասին աշխատում էին գրագետ, բանիմաց բուժքույրեր եւ հոգատար մայրապետեր:

Երախտագիտությունս եւ խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ՝ Համլետ Գրիգորիչ՝ քրոջս կյանքը փրկելու համար:

Լինելով Սյունեցի, մեծ հպարտություն եմ ապրում, քանզի Սյունյաց երկիրն էլ ավելի է հզորանում մարդու եւ մասնագետի Ձեր տեսակով:

Խոնարհումս Ձեզ եւ Ձեր ծնողներին՝ նման հայորդի մեր ազգին պարգեւելու համար…

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ «ՀԱՅՈՐԴԻՔ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: